Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն և անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։ Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգևոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում և խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.daghewardmills.org։
-
«Այս գրքում կգտնեք հարուստ տեղեկություններ մարդկային փոխհարաբերությունների հիմքերի և գործնական կողմերի մասին՝ նախաամուսնական, ամուսնական և նույնիսկ հետամուսնական ժամանակահատվածներում։ Գիրքը պարունակում է լավ հետազոտված և ապացուցված նյութ սեքսի անատոմիայի և ֆիզիոլոգիայի, մարդու վերարտադրության, հղիության և հետծննդաբերական ժամանակաշրջանի մասին: Բարդ տեղեկությունները պարզ ոճով փոխանցելու բժիշկ Դագ Հյուարդ-Միլզի ունակությունը գրքի առանձնահատկությունն է: Այդ երկուսը միասին այս գիրքը դարձնում են ամուսնության վերաբերյալ այսօր տպագրվող ամենահամապարփակ, դյուրօգտագործելի ձեռնարկը»։ Դեյվիդ Ասոմանի, մանկաբարձ-գինեկոլոգ «Եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզի գիրքը ամուսնության հարցերով խորհրդատվության վերաբերյալ իրեն հավասարը չունի։ Բժշկի նրա մասնագիտությունը հստակորեն արտացոլված է մանրամասն, բայց ինքնաբացատրող բժշկական տեսակետների մեջ, ինչն այս գիրքը եզակի է դարձնում»: Էդվին Մորգան Օգո, Գանայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոս
-
Որպես քրիստոնյայի, ձեր կյանքի վրա ամենամեծ և ամենաքաղցր ազդեցությունը պետք է լինի Սուրբ Հոգին: Այս գիրքը ձեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ձեր բնավորությունը, ձեր խիղճը, ձեր ստեղծարարությունը և նույնիսկ սուրբ լինելու ունակությունն ինչպես են կրում Սուրբ Հոգու ներգործությունը: Դագ Հյուարդ-Միլզի այս ֆենոմենալ գրքի միջոցով դուք պետք է թույլ տաք, որ Սուրբ Հոգին ներգործի ձեր կյանքի վրա, ոգեշնչի և ընդմիշտ փոխի ձեր կյանքը:
-
Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք բոլորս բազմաթիվ սխալներ ենք թույլ տալիս։ Պաստորները ևս զերծ չեն սխալներից։ Սխալները միտում ունեն ձեզ հետ տանելու՝ առաջ տանելու փոխարեն։ Սխալը կարող է արգելակել ձեր առաջընթացը։ Ինչպիսի՞ հնարավոր սխալներ կարող է թույլ տալ պաստորը։ Որո՞նք կարող են լինել պաստորի տասը գլխավոր սխալները։ Ձեզ առաջարկվում է անցնել այս զարմանալի գրքի էջերով և ինքներդ ձեզ համար բացահայտել այն սխալները, որոնք վտանգ կա, որ կգործեք, և իմանալ, թե ինչպես խուսափել խոշոր սխալներից, որոնք պաստորները հակված են գործելու։ Ամեն առումով կարևոր այս գիրքը օրհնություն կլինի ձեզ և ձեր հոգևոր սպասավորության համար։
-
Օծությունը գլխավոր բանալին է, որն անհրաժեշտ է հաջող և գոհունակություն պատճառող ծառայության դուռը բացելու համար: Շատերն են փորձել կատարել Աստծու աշխատանքը անկեղծ շարժառիթներից դրդված, սակայն շատ բանի չեն հասել, քանի որ չեն հասկացել, որ դա (օծությունը) «ոչ թե մեծ զորությամբ և ուժգնությամբ, այլ իմ հոգո՛վ» [է] (Զաք. 4. 6): Եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզի այս բացառիկ գիրքը ձեզ կսովորեցնի, թե ինչ է նշանակում ընդունել օծությունը և ինչպես կարող եք դա անել գործնականում: Թող Աստծու օծության ցանկությունը զարթնի ձեր մեջ այս գրքի էջերի միջոցով:
-
Հիսուս Քրիստոսը բացահայտում է այն ցնցող սկզբունքը, որը կառավարում է բարգավաճությունը և հարստությունը: «Ով որ ունի, նրան պիտի տրվի»։ Որքա՜ն անարդարացի է սա հնչում: Եվ այնուամենայնիվ, դա իրականությունն է, որին ականատես ենք լինում ամեն օր։ Այս գիրքը փորձում է բացատրել այս սակավ հասկացված սուրբ գրությունը: Դուք հիմնավոր պատկերացումներ ձեռք կբերեք բարգավաճման առեղծվածների մասին, երբ ուսումնասիրեք Դագ Հյուարդ-Միլզի այս նոր գիրքը։
-
Մենք հաճախ թև ենք առնում, երբ մտածում ենք այն փաստի մասին, որ «կանչվածները բազում են»։ Մենք նաև ժամանակից շուտ սրտապնդվում ենք, երբ մտորում ենք, որ «... ընտրյալները սակավ են»։ Դուք կարող եք դասվել բազումների շարքում, ովքեր կանչված են, ինչպես նաև սակավների, ովքեր ընտրյալ են, եթե այս գիրքը դարձնեք ձեր կյանքի մասը։ Դագ Հյուարդ-Միլզի այս սքանչելի գրքում դուք Աստվածաշնչից կպարզեք, թե ինչու կարող եք վստահաբար ասել, որ կանչված եք։ Կիմանաք կանչվածների բնութագրերը և կխրախուսվեք՝ անշեղ մնալու մինչև ձեր քրիստոնյա ցեղի վերջը։
-
Եկեղեցիները լեցուն են կատարյալ ձևացողներով, ովքեր լիովին անհավատարիմ են դառնում: Խաբեությունը և կեղծիքը միշտ սատանայի գլխավոր բանալիներն են հանդիսացել: Առաջնորդը, ով անկարող է ճանաչել ձևացողի կեղծիքը, կտուժի իր կուրության պատճառով: Սպառնալիքը, «ծանոթ լինելու» երևույթը և շփոթությունը ծառայողների դեմ պայքարող չար ոգիներ են: Շատ ժամանակ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում: Այս գիրքը կօգ
-
Հպարտությունը մահացու թույն է, որը տարիներ ի վեր ազդել է մարդկային ցեղի վրա: Քանի որ հպարտությունը տեսանելի չէ, կարող է մեծ խառնակություն առաջացնել։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել մեր կյանքին սպառնացող այս վտանգի դեմ. խոնարհություն պատվաստելո՛վ։ Խոնարհությունը կարևոր հոգևոր որակ է։ Քչերն են համարձակվել գրել այս մշուշապատ, բայց կարևոր հոգևոր որակի մասին։ Այս նոր, ոգևորիչ հատորյակում Դագ Հյուարդ-Միլզը քողազերծում է հպարտության բազում հազիվ նշմարելի ձևերը։ Այս հզոր գիրքը, որը գրված է եղբայրակից մարտնչող քրիստոնյայի կողմից, կօրհնի ձեզ և կքաջալերի ձեզ զարգացնել Հիսուս Քրիստոսի մանկական խոնարհությունը