• Գերբնականը գոյություն ունի՞ արդյոք այսօր։ Ես կարո՞ղ եմ գործել գերբնական ոորտում։ Եթե Աստված դեռ բուժում է մարդկանց, ինչո՞ւ չի բուժում բոլորին: Ինչպե՞ս կարող եմ ստանալ բժշկարար օծությունը։ Բացահայտեք այս և Սուրբ Հոգու դրսևորման վերաբերյալ ուրիշ շատ հարցերի պատասխանները՝ Դագ Հյուարդ-Միլզի այս ոգևորիչ գրքի էջերում:
  • Այս գիրքի վերնագիրն անմիջապես ստիպում է ձեզ մտածել երջանիկ երգող փոքր երեխաների մասին ... Դուք ամեն օր կարդո՞ւմ եք ձեր Աստվածաշունչը: Դուք ամեն օր աղոթո՞ւմ եք: Այս գիրքը կբացի ձեր աչքերը Աստվածաշունչ կոչվող զարմանահրաշ ու եզակի գրքի հանդեպ։ Նաև ձեզ համար կբացահայտի այն հրաշքները, որոնք ամեն օր պատահում են ձեզ, երբ ամեն օր կարդում եք Աստվածաշունչը և աղոթում: Թող ձեր Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը և ամենօրյա աղոթքը հաճելի լինեն ձեզ համար:
  • Երբ լսում եք «հովիվ» բառը, միայն մեկ բան է անցնում ձեր մտքով՝ «ոչխարնե՛ր»։ Ոչխարները կախյալ արարածներ են, որոնք հովվի կարիք ունեն։ Հովիվը ոչխարների համար հոգատար ու սիրող ուղեցույց է։ Աստվածաշնչում Աստված մեր մասին խոսում է որպես Աստծու արոտավայրի ոչխարների։ Հիսուսը ևս Իր աշակերտ Պետրոսին պատվիրեց կերակրել Իր ոչխարներին՝ ապացուցելու իր սերը Փրկչի հանդեպ։ Հովիվ լինելը շատ մեծ գործ է։ Պատիվ է՝ Աստծու կողմից կանչված լինել՝ զորագրվելու Նրա աշխատուժին և հոգ տանելու ոչխարներին։ Այս գրքում Դագ Հյուարդ-Միլզը մեզ հրավիրում, հորդորում և ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք միանալ Աստծու մարդկանց հոգ տանելու մեծ գործին։ Դուրս մի՛ մնացեք հովիվ դառնալու այս հիանալի գործից։
  • Հիսուսն ասաց. «Խորագետ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների պես»: Օձերն իրո՞ք իմաստուն են: Ինչու՞ պետք է Հիսուսը նման խորհուրդ տար: Սկսեք ճամփորդությունը՝ Դագ Հյուարդ-Միլզի այս գրավիչ գրքի հետ և բացահայտեք օձերի թաքնված իմաստությունը:
  • Շատերը դժվարանում են ընդունել տասանորդ վճարելու հայեցակարգը, թեև այս հնագույն գործելակերպը հանգեցրել է հրեաներ առասպելական հարստությանը: Այս գրքում եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը սովորեցնում է, թե ինչպես տասանորդ վճարելը մարմնավորում է հարստության ստեղծման սկզբունքները և բարգավաճման հրաշքը: Վայելեք Դագ Հյուարդ-Միլզի դասական հատորյակներից մեկը։
  • Այս գիրքը գերագույն ուղեցույց է Հիսուս Քրիստոսի միջոցով փրկությունը հասկանալու համար: Այս դասական գրքում դուք կհասկանաք, թե Հիսուսը որքան է սիրում ձեզ, ինչպես կարող եք վերստին ծնվել, ինչպես կարող եք խուսափել դժոխք գնալուց, և ինչ է նշանակում լինել նոր արարած Քրիստոս Հիսուսով։ Այս գիրքը տվեք ցանկացած մեկին, և նա կհասկանա, թե ինչ է նշանակում փրկվել Հիսուս Քրիստոսի արյան միջոցով
  • Ինչպե՞ս աղոթեմ։ Ինչի՞ համար աղոթեմ։ Ինչո՞ւ է աղոթքն այդքան խորհրդավոր։ Ինչպե՞ս կարող եմ աղոթել երկար ժամանակ։ Մի՞թե Աստված արդեն չգիտի, թե ինչի կարիք ունեմ: Ի՞նչ կլինի, եթե չաղոթեմ: Իմ աղոթքներն իսկապես կլսվե՞ն»։ Բացահայտեք այս հարցերի պատասխանները, մինչ կարդում եք Դագ Հյուարդ-Միլզի այս գործնական և պատեհաժամ գիրքը:
  • Բժիշկ Դագ Հյուարդ-Միլզը՝ մի բացառիկ քրիստոնյա առաջնորդ, բացահայտում է իր գաղտնիքներից մեկը։ «Եթե որևէ մեկն ինձ հարցներ, թե ո՛րն է Աստծու հետ իմ հարաբերությունների ամենամեծ գաղտնիքը, առանց տատանվելու կասեի, որ դա ամեն օր Նրա հետ անցկացրած հանդարտ ժամանակների ուժն է»: Նա որոշել է գրել այս գիրքը, որպեսզի դուք ևս կարողանաք օգուտ քաղել հանդարտ ժամանակի զորությունից։
  • Ստանալով Հիսուս Քրիստոսին որպես ձեր Տիրոջ և Փրկչի, դուք փրկվել եք։ Դուք վերածնված քրիստոնյա եք և ձեր անունը գրված է Կյանքի գրքում։ Ձեր հարցը հետևյալն է․ «Ո՞րն է լինելու հաջորդ քայլը»։ Քրիստոնյա դառնալը ճիշտ քայլ է, բայց սա միայն սկիզբն է։ Դուք պետք է դառնաք բարի, ուժեղ քրիստոնյա։ «Իսկ ինչպե՞ս եմ այդ անելու»։ Այս օրինակելի գրքում կսովորեք այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեք, որպեսզի դառնաք ու մնաք ուժեղ քրիստոնյա, որը նաև պատրաստ է մահվանն ու հափշտակմանը։
  • Ոչ մեկս չի պլանավորում հայտնվել երկնքում՝ կատարած չլինելով այն գործերը, որոնք Աստված ցանկանում է, որ կատարենք երկրի վրա։ Ո՛չ մեկս։ Մենք ցանկանում ենք կատարել Աստծու կողմից մեզ տրված հանձնարարությունները: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես իրագործեք ձեր հոգևոր սպասավորությունը։ Այս գիրքը մի ուղեցույց է, թե ինչպես կարող ենք արձագանքել մեր կյանքում տեղի ունեցող աստվածային իրադարձություններին, որպեսզի չպարզվի, որ այդ օրը թերացել ենք: Թող որ իրագործեք ձեր հոգևոր սպասավորությունը, և թող Աստված ձեզ ասի. «Կեցցես, իմ լավ ու հավատարիմ ծառա՛»:    
  • Գիտեի՞ք, որ հին մարգարեները փնտրտուքներ կատարեցին և քննեցին այս մեծ փրկությունը, որը պետք է ի հայտ բերվեր մեզ համար։ Նրանք չէին կարող պատկերացնել, թե այս փրկությունը ինչպես է գալու մարդկանց ... բայց մենք օրհնված ենք ստանալո՛ւ այս փրկությունը: Մենք ստացել ենք փրկություն, քանզի ինչ-որ մեկը մեզ պատմել է դրա մասին: Այս հետաքրքրահարույց գրքում ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը ոչ միայն մեզ առաջնորդում է՝ հասկանալու մեր մեծ փրկությունը, այլև սովորեցնում է, թե ինչպես ուրիշներին հաղորդակից դարձնել փրկության այս մեծ ավետարանին։ Թո՛ղ որ մեզանից յուրաքանչյուրը կատարի ավետարանչի գործ։
  • Եկեղեցիներ հիմնելը մի երևույթ է, որը լայնորեն տարածված է ավետարանի սպասավորների շրջանում: Դա վաղ աշակերտների հիմնական գործունեությունն էր: Եկեղեցիների հաջող հիմնումը պահանջում է հմտություն և ներառում է բազմաթիվ գործոններ: Դագ Հյուարդ-Միլզը՝ երեք հազար եկեղեցիներ ունեցող համաշխարհային խարիզմատիկ հարանվանության հիմնադիրը, այս գրքում մեզ առաջնորդում է եկեղեցիներ հիմնելու գործի տարբեր բաղադրիչները վերլուծելիս։ Սա ուսուցողական ձեռնարկ է ցանկացած հոգևոր սպասավորի համար, ով ցանկանում է եկեղեցի հիմնելը դարձնել իր կյանքի ու ծառայության տեսլականը:

Title

Go to Top