• Նոր քրիստոնյաների համար կարևոր է հասկանալ իրենց փրկության հիմունքները և սովորել իրենց նոր կյանքը ղեկավարող սկզբունքները: «Հիմնական փաստեր նորահավատների համար» գիրքը նախատեսված է այս կարիքը բավարարելու և նոր քրիստոնյաների համար հիմք ստեղծելու համար, որպեսզի նրանք հաղթականորեն ընթանան իրենց նորագյուտ հավատի մեջ։
     
  • Այս երևելի աշխատանքում Դագ Հյուարդ-Միլզն ուսումնասիրում է այսօրյա հոգևոր սպասավորության մեջ առկա իրական կյանքի իրավիճակներ: Նա արծարծում է գործնական հարցեր, ինչպիսիք են ֆինանսները, քաղաքականությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերվելը և հոգևոր սպասավորների փոխհարաբերությունները: Այս գիրքը ձեր կոչումը սկզբունքայնորեն իրագործելու ողջամիտ ուղեցույց է և պարտադիր է յուրաքանչյուր քրիստոնյա առաջնորդի համար: Խորհուրդ է տրվում աստվածաշնչյան դպրոցների և ընդհանրապես հոգևորականների համար:
  • Զարգացնել որևէ արվեստ՝ նշանակում է զարգացնել որևէ ունակություն կամ հմտություն: Աստվածաշունչը նշում է, որ բարեհաճությունը գալիս է հմտություններ ունեցողներին։ Հոգևոր սպասավորության աշխատանքը պահանջում է մեծ ունակություններ։ Այս նոր գիրքը՝ «Հոգևոր սպասավորության արվեստը», շատ անհրաժեշտ ռեսուրս է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կատարել հոգևոր սպասավորության աշխատանքը: Գիրքը հստակորեն ներկայացնում է, թե որն է հոգևոր սպասավորության մասին ճիշտ և սխալ մտածողությունը, ինչ է ծառայությունը, ինչ է պահանջվում ձեզնից՝ որպես հոգևոր սպասավորության մեջ աշխատողից, և ինչպես կատարել հոգևոր սպասավորի առաջադրանքները։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես պետք է կատարել ձեր աշխատանքը հոգևոր սպասավորության մեջ. Դագ Հյուարդ-Միլզի այս բացառիկ գիրքը ձեզ մարտահրավեր կնետի ընթանալու Աստծու կոչին արժանի կերպով և ձեզ առաջնորդի ամբողջովին նվիրվելու ծառայության աշխատանքին։
  • Քրիստոնյան ընթանում է բազմաթիվ վտանգների, որոգայթների ու թակարդների միջով։ Այս գիրքը կբացի ձեր աչքերը դեպի բազում հազիվ նշմարելի վտանգները, որոնք սպասում են՝ մեզ վնասելու, վիրավորելու և ոչնչացնելու: Օգնեք ինքներդ ձեզ, փրկեք ինքներդ ձեզ և ազատեք ինքներդ ձեզ՝ հոգևոր վտանգների մասին այս հզոր գրքի միջոցով:
  • Եթե դուք Աստծու հոտի հովիվ եք, ապա այս լավ կշռադատված աշխատությունը մեծ օգնություն կցուցաբերի ձեզ։ Այս էջերը բովանդակում են մանրամասն և խնամքով ընտրված ցուցումներ, որոնք կենսական նշանակություն ունեն ձեր հաջողության համար։ Ելնելով հովվի իր ավելի քան երեսուն տարվա փորձից, եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը ներկայացնում է գործնական ըմբռնումներ հոգևոր սպասավորության գործունեության վերաբերյալ։ Եթե ցանկություն ունեք դառնալու Աստծու մարդկանց հովիվ, ապա ձեզ հենց այս ուղեցույցն է հարկավոր
  • Այս խորիմաստ արտահայտությունը՝ «ձեզնից մեկը սատանա է», Հիսուս Քրիստոսն ուղղել էր Իր տասներկու աշակերտներին։ Մեզնից շատերին սատանան վնասում է, որովհետև չգիտենք, թե ինչպես հայտնաբերել նրան և նրա ձեռքի գործերը։ Այս օրհնյալ գրքի միջոցով կբացահայտես սատանայի մեղքերը և կվճռես հեռու մնալ այդ մեղքերից։ Թող «ձեզնից մեկը սատանա է» արտահայտությունը երբե՛ք քեզ ուղղված չլինի։
  • Մինչ դուք անցնում եք կյանքի ճանապարհը, կհայտնաբերեք, որ անտեսանելի աշխարհը իրական աշխարհն է, իսկ այս ֆիզիկական աշխարհը դրսևորում է միայն որոշ բաներ անտեսանելի աշխարհից։ Ճիշտ այնպես, ինչպես դուք ունեք տեսանելի թշնամիներ, նույն կերպ ունեք նաև աներևույթ թշնամիներ: Կարո՞ղ եք պայքարել ձեր թշնամու դեմ՝ առանց ճանաչելու նրան, նրա ռազմավարությունները, ոճը և զենքերը։ Այս գիրքը կարևոր գործիք է ձեր կյանքի ճանապարհի համար։ Այս գրքում դուք կսովորեք, թե ովքեր են ձեր աներևույթ թշնամիները, նրանց գոյության արմատը, նրանց հատկանիշները և թե ինչպես հաղթել նրանց դեմ պայքարում։ Թող այս թանկարժեք գիրքը օգնի ձեզ հաղթահարե՛լ ձեր աներևույթ թշնամիներին։
     
  • «...Դուրս գնա ճանապարհները և ցանգերը, և ստիպիր, որ մտնեն, ՈՐ ԻՄ ՏՈՒՆԸ ԼՑՎԻ»։ Ղուկաս 14.23: Աստծո սրտի փափագն է, որ աշխարհը փրկվի, և Իր տունը՝ եկեղեցին, լիքը լինի: Այս հայտնությունից է ծնվել սույն գիրքը՝ «Մեգաեկեղեցի»-ն, որի հեղինակն է Գանայի ամենամեծ եկեղեցիներից մեկի հովիվ եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը: Այս ոգեշնչող գիրքն ընթերցելուց հետո Ձեր եկեղեցին ու ծառայությունն առհավետ կփոխվեն: «Դր. Հյուար
  • «Ամենամեծ թշնամին, որին երբևէ կհանդիպեք, թերևս «եղբայրների մեջ կռիվ գցողը» կլինի: Դագ Հյուարդ-Միլլսի կողմից գրված դասական այս գիրքը կարդալիս մեծ պատկերացում կկազմեք, թե ինչպես է մեղադրանքի այս զենքը գործի դրվում և թե ինչպես պետք է հաղթահարել այն:
  • Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպ. 2.4): Այս պատեհաժամ գրքում Դագ Հյուարդ-Միլզը ձեզ մարտահրավեր է նետում` դադարել միայն ձեր մասին մտածել և մյուսների մասին նույնպես մտածել: Սիրեցե՛ք նաև մյուսներին: Հաշվի՛ առեք նաև մյուսներին: Հոգացե՛ք նաև մյուսների մասին: Ապրե՛ք նաև մյուսների համար: Հիսուսը եկավ մեզ համար մեռնելու, քանզի Նա մտածում էր «մյուսների» մասին: Ես ավելի եմ ուզում նմանվել Նրան: Իսկ դուք ուզու՞մ եք նմանվել Հիսուսին:
  • Այս դասական գրքում եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը սովորեցնում է, թե հավատարմության բաղադրիչը ինչպես է ամրապնդում առաջնորդի գործունեությունը։ Աստվածաշնչյան, պատմական և գրական հղումների օգտագործմամբ թեման է՛լ ավելի պատեհ է դառնում ընթերցողների ամենալայն շրջանակի համար:
  • Ձեզ լքող մարդիկ կարող են կործանել Ձեզ: Անկարելի է նկարագրել, թե ճնշվածության, շփոթության և անհանգստության ինչպիսի զգացում է առաջանում, երբ մարդիկ հեռանում են Ձեզանից: Այս գրքի նպատակն է օգնել Ձեզ պայքարել Ձեզ լքող մարդկանցից առաջացած կործանման դեմ: Մի՛ խաբվեք: Լքվածությունը յուրահատուկ երևույթ չէ Ձեր և Ձեր ծառայության համար: Դրանից շատերն են տուժել: Առաջին ապստամբը սատանան էր, որը բոլոր ապստամբութ

Title

Go to Top