Աստծուն հետևելը հայտագործությունների մի ոգևորիչ ուղևորություն է։ Ուրիշներին հետևելը և նրանց ընդօրինակելը ուսումնառության հնագույն արվեստներ են, որոնք Հիսուս Քրիստոսն ընտրեց որպես ուսուցանելու Իր գլխավոր մեթոդ։ Ժամանակի քննությունը բռնած ուսուցման այս մեթոդից խուսափելու փոխարեն ժամանակն է հասկանալ հետևելու արվեստի գեղեցկությունը և խոնարհությունը։ Այս գրքում դուք կպարզեք, թե ում, ինչին և ինչպես հետևել հարկ եղած ձևով։ Դագ Հյուարդ-Միլզի այս փայլուն նոր գիրքը հետևելու արվեստին իր արժանի տեղն է հատկացնում մեր քրիստոնեական փորձառության մեջ։