• Մեզնից շատերը չեն հասկանում, թե Աստվածաշնչի բարու և չարի իմացության ծառի պատմությունը որքանով է վերաբերում մեզ: Մենք կարծում ենք, որ դա ցավալի դեպք էր, որն ազդեց Ադամի ու Եվայի վրա, իսկ մենք խույս ենք տվել դրանից: Դուք իսկապե՞ս խույս եք տվել բարու և չարի իմացության ծառից։ Այս պարզ ու դյուրըմռնելի գրքում դուք կհասկանաք, որ բարու և չարի իմացության ծառը այսօր դեռևս գոյություն ունի: Դուք նաև կպարզեք, որ դա մեզ համար նույն գայթակղությունն է ներկայացնում, ինչպես որ Ադամի ու Եվայի համար: Կհայտնաբերեք նաև ճշմարտություններ, որոնք ձեզ կօգնեն նավարկել կյանքի ու ծառայության միջով օգտագործելով այս գրքում ձեռք բերած գիտելիքները:
     
  • Այս երևելի աշխատանքում Դագ Հյուարդ-Միլզն ուսումնասիրում է այսօրյա հոգևոր սպասավորության մեջ առկա իրական կյանքի իրավիճակներ: Նա արծարծում է գործնական հարցեր, ինչպիսիք են ֆինանսները, քաղաքականությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերվելը և հոգևոր սպասավորների փոխհարաբերությունները: Այս գիրքը ձեր կոչումը սկզբունքայնորեն իրագործելու ողջամիտ ուղեցույց է և պարտադիր է յուրաքանչյուր քրիստոնյա առաջնորդի համար: Խորհուրդ է տրվում աստվածաշնչյան դպրոցների և ընդհանրապես հոգևորականների համար:
     
  • «Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ՆԵՐԵՑԵ՛Ք, ՈՐՊԵՍԶԻ ՁԵՐ ՀԱՅՐՆ ԷԼ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ Է, ՆԵՐԻ ՁԵԶ ՁԵՐ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ» (Մարկ. 11.25)։ Այս խոսքերը ձեզ ստիպում են դողա՞լ։ Ուրեմն ձեր լուծումն այստեղ է: Այս շատ անհրաժեշտ գրքում կսովորեք հեշտությամբ ներել, որպեսզի դուք ևս վայելեք մեր երկնային Հոր ներողամտությունը: Թող այս գիրքը լինի ձեր ուղեկիցը, մինչև հասնեք այն կետին, երբ կկարողանաք հեշտությամբ և անկեղծորեն ներել:
     
  • Այս եզակի գրքում կգտնեք Աստվածաշնչի հիմնական տները, որոնք պետք է անգիր անեք: Հիսուսը անգիր հիշում էր Սուրբ Գրությունները, ուստի մե՛նք էլ պիտի հիշենք։ Եկեք մեր նպատակը դարձնենք Սուրբ Գրություններն անգիր հիշելը և բարի ու կատարելագործված բնավորություն կոփելը։ Մենք Քրիստոսի հետևորդնե՛րն ենք:
     
  • Մինչ դուք անցնում եք կյանքի ճանապարհը, կհայտնաբերեք, որ անտեսանելի աշխարհը իրական աշխարհն է, իսկ այս ֆիզիկական աշխարհը դրսևորում է միայն որոշ բաներ անտեսանելի աշխարհից։ Ճիշտ այնպես, ինչպես դուք ունեք տեսանելի թշնամիներ, նույն կերպ ունեք նաև աներևույթ թշնամիներ: Կարո՞ղ եք պայքարել ձեր թշնամու դեմ՝ առանց ճանաչելու նրան, նրա ռազմավարությունները, ոճը և զենքերը։ Այս գիրքը կարևոր գործիք է ձեր կյանքի ճանապարհի համար։ Այս գրքում դուք կսովորեք, թե ովքեր են ձեր աներևույթ թշնամիները, նրանց գոյության արմատը, նրանց հատկանիշները և թե ինչպես հաղթել նրանց դեմ պայքարում։ Թող այս թանկարժեք գիրքը օգնի ձեզ հաղթահարե՛լ ձեր աներևույթ թշնամիներին։
     
  • Նոր քրիստոնյաների համար կարևոր է հասկանալ իրենց փրկության հիմունքները և սովորել իրենց նոր կյանքը ղեկավարող սկզբունքները: «Հիմնական փաստեր նորահավատների համար» գիրքը նախատեսված է այս կարիքը բավարարելու և նոր քրիստոնյաների համար հիմք ստեղծելու համար, որպեսզի նրանք հաղթականորեն ընթանան իրենց նորագյուտ հավատի մեջ։
     
  • Այս գիրքի վերնագիրն անմիջապես ստիպում է ձեզ մտածել երջանիկ երգող փոքր երեխաների մասին ... Դուք ամեն օր կարդո՞ւմ եք ձեր Աստվածաշունչը: Դուք ամեն օր աղոթո՞ւմ եք: Այս գիրքը կբացի ձեր աչքերը Աստվածաշունչ կոչվող զարմանահրաշ ու եզակի գրքի հանդեպ։ Նաև ձեզ համար կբացահայտի այն հրաշքները, որոնք ամեն օր պատահում են ձեզ, երբ ամեն օր կարդում եք Աստվածաշունչը և աղոթում: Թող ձեր Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը և ամենօրյա աղոթքը հաճելի լինեն ձեզ համար:
  • Գուցե լսել եք, որ լավ բան է Տիրոջը ծառայելը, բայց գուցե խորը չեք մտածել, թե որքան լավ բան է մեր Տեր Աստծուն ծառայելը: Դագ Հյուարդ-Միլզի այս առանձնահատուկ գրքում դուք կհասկանաք, թե ով է Աստծու ծառան, և ինչպես կարող եք ծառայել Տիրոջը: Թող որ գործնականում իմանաք տարբերությունը նրանց միջև, ովքեր ծառայում է Տիրոջը, և նրանց, ովքեր չեն ծառայում Նրան: Թող որ լինեք նրանց շարքերում, ովքեր ծառայո՛ւմ են Տիրոջը:
  • «Այս գրքում կգտնեք հարուստ տեղեկություններ մարդկային փոխհարաբերությունների հիմքերի և գործնական կողմերի մասին՝ նախաամուսնական, ամուսնական և նույնիսկ հետամուսնական ժամանակահատվածներում։ Գիրքը պարունակում է լավ հետազոտված և ապացուցված նյութ սեքսի անատոմիայի և ֆիզիոլոգիայի, մարդու վերարտադրության, հղիության և հետծննդաբերական ժամանակաշրջանի մասին: Բարդ տեղեկությունները պարզ ոճով փոխանցելու բժիշկ Դագ Հյուարդ-Միլզի ունակությունը գրքի առանձնահատկությունն է: Այդ երկուսը միասին այս գիրքը դարձնում են ամուսնության վերաբերյալ այսօր տպագրվող ամենահամապարփակ, դյուրօգտագործելի ձեռնարկը»։ Դեյվիդ Ասոմանի, մանկաբարձ-գինեկոլոգ «Եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզի գիրքը ամուսնության հարցերով խորհրդատվության վերաբերյալ իրեն հավասարը չունի։ Բժշկի նրա մասնագիտությունը հստակորեն արտացոլված է մանրամասն, բայց ինքնաբացատրող բժշկական տեսակետների մեջ, ինչն այս գիրքը եզակի է դարձնում»: Էդվին Մորգան Օգո, Գանայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոս
  • Կյանքը կարող է մարտահրավերներ նետել ամեն մեկին։ Շատ անգամներ, ձեր ծանր բեռը հաղթահարելու համար, ձեզ իմաստություն է պետք։ Իմաստությունը Աստծու գաղտնիքն է, որը ձեզ կօգնի ձեր պայքարներից դուրս գալ որպես կենդանի հրաշք։ Աստված ձեզ սահմանել է փառքի համար։ Աստծու գաղտնիքը Աստծու թաքնախորհուրդ իմաստությունն է, որը սահմանված է ձեր փառքի և բարենորոգության համար։ Թո՛ղ այս գրքի հայտնությունները ամեն օր հաղթանակ բերեն ձեզ։ Թո՛ղ այս գիրքը ձեզ տա իմացություն՝ հաղթության հասնելու համար։
  • Ոչ մեկս չի պլանավորում հայտնվել երկնքում՝ կատարած չլինելով այն գործերը, որոնք Աստված ցանկանում է, որ կատարենք երկրի վրա։ Ո՛չ մեկս։ Մենք ցանկանում ենք կատարել Աստծու կողմից մեզ տրված հանձնարարությունները: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես իրագործեք ձեր հոգևոր սպասավորությունը։ Այս գիրքը մի ուղեցույց է, թե ինչպես կարող ենք արձագանքել մեր կյանքում տեղի ունեցող աստվածային իրադարձություններին, որպեսզի չպարզվի, որ այդ օրը թերացել ենք: Թող որ իրագործեք ձեր հոգևոր սպասավորությունը, և թող Աստված ձեզ ասի. «Կեցցես, իմ լավ ու հավատարիմ ծառա՛»:    
  • Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպ. 2.4): Այս պատեհաժամ գրքում Դագ Հյուարդ-Միլզը ձեզ մարտահրավեր է նետում` դադարել միայն ձեր մասին մտածել և մյուսների մասին նույնպես մտածել: Սիրեցե՛ք նաև մյուսներին: Հաշվի՛ առեք նաև մյուսներին: Հոգացե՛ք նաև մյուսների մասին: Ապրե՛ք նաև մյուսների համար: Հիսուսը եկավ մեզ համար մեռնելու, քանզի Նա մտածում էր «մյուսների» մասին: Ես ավելի եմ ուզում նմանվել Նրան: Իսկ դուք ուզու՞մ եք նմանվել Հիսուսին:

Title

Go to Top