• «Այս գրքում կգտնեք հարուստ տեղեկություններ մարդկային փոխհարաբերությունների հիմքերի և գործնական կողմերի մասին՝ նախաամուսնական, ամուսնական և նույնիսկ հետամուսնական ժամանակահատվածներում։ Գիրքը պարունակում է լավ հետազոտված և ապացուցված նյութ սեքսի անատոմիայի և ֆիզիոլոգիայի, մարդու վերարտադրության, հղիության և հետծննդաբերական ժամանակաշրջանի մասին: Բարդ տեղեկությունները պարզ ոճով փոխանցելու բժիշկ Դագ Հյուարդ-Միլզի ունակությունը գրքի առանձնահատկությունն է: Այդ երկուսը միասին այս գիրքը դարձնում են ամուսնության վերաբերյալ այսօր տպագրվող ամենահամապարփակ, դյուրօգտագործելի ձեռնարկը»։ Դեյվիդ Ասոմանի, մանկաբարձ-գինեկոլոգ «Եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզի գիրքը ամուսնության հարցերով խորհրդատվության վերաբերյալ իրեն հավասարը չունի։ Բժշկի նրա մասնագիտությունը հստակորեն արտացոլված է մանրամասն, բայց ինքնաբացատրող բժշկական տեսակետների մեջ, ինչն այս գիրքը եզակի է դարձնում»: Էդվին Մորգան Օգո, Գանայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոս
  • Ցանկանո՞ւմ եք օծյալ լինել։ Այս պատմական գրքում բժիշկ Հյուարդ-Միլզը ներկայացնում է օծությունն ստանալու մի քանի քայլ։ Այս գիրքն անտարակույս օրհնություն կլինի ձեզ և ձեր հոգևոր սպասավորության համար։ Բացահայտեք քայլերը, որոնք պետք է ձեռնարկեք՝ օծյալ դառնալու համար։
  • Այս գիրքը ևս մեկ նվեր է Դագ Հյուարդ-Միլզի կողմից բոլոր այն ծառայողներին, որոնք կցանկանան ընթերցել այն: Այս գիրքը պարզաբանում է այն հարցը, թե ինչպես հարթել հայրերի և որդիների բարդ փոխհարաբերությունները:
  • Հիսուս Քրիստոսը բացահայտում է այն ցնցող սկզբունքը, որը կառավարում է բարգավաճությունը և հարստությունը: «Ով որ ունի, նրան պիտի տրվի»։ Որքա՜ն անարդարացի է սա հնչում: Եվ այնուամենայնիվ, դա իրականությունն է, որին ականատես ենք լինում ամեն օր։ Այս գիրքը փորձում է բացատրել այս սակավ հասկացված սուրբ գրությունը: Դուք հիմնավոր պատկերացումներ ձեռք կբերեք բարգավաճման առեղծվածների մասին, երբ ուսումնասիրեք Դագ Հյուարդ-Միլզի այս նոր գիրքը։
  • Մենք հաճախ թև ենք առնում, երբ մտածում ենք այն փաստի մասին, որ «կանչվածները բազում են»։ Մենք նաև ժամանակից շուտ սրտապնդվում ենք, երբ մտորում ենք, որ «... ընտրյալները սակավ են»։ Դուք կարող եք դասվել բազումների շարքում, ովքեր կանչված են, ինչպես նաև սակավների, ովքեր ընտրյալ են, եթե այս գիրքը դարձնեք ձեր կյանքի մասը։ Դագ Հյուարդ-Միլզի այս սքանչելի գրքում դուք Աստվածաշնչից կպարզեք, թե ինչու կարող եք վստահաբար ասել, որ կանչված եք։ Կիմանաք կանչվածների բնութագրերը և կխրախուսվեք՝ անշեղ մնալու մինչև ձեր քրիստոնյա ցեղի վերջը։
  • Եկեղեցիները լեցուն են կատարյալ ձևացողներով, ովքեր լիովին անհավատարիմ են դառնում: Խաբեությունը և կեղծիքը միշտ սատանայի գլխավոր բանալիներն են հանդիսացել: Առաջնորդը, ով անկարող է ճանաչել ձևացողի կեղծիքը, կտուժի իր կուրության պատճառով: Սպառնալիքը, «ծանոթ լինելու» երևույթը և շփոթությունը ծառայողների դեմ պայքարող չար ոգիներ են: Շատ ժամանակ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում: Այս գիրքը կօգ
  • Հպարտությունը մահացու թույն է, որը տարիներ ի վեր ազդել է մարդկային ցեղի վրա: Քանի որ հպարտությունը տեսանելի չէ, կարող է մեծ խառնակություն առաջացնել։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել մեր կյանքին սպառնացող այս վտանգի դեմ. խոնարհություն պատվաստելո՛վ։ Խոնարհությունը կարևոր հոգևոր որակ է։ Քչերն են համարձակվել գրել այս մշուշապատ, բայց կարևոր հոգևոր որակի մասին։ Այս նոր, ոգևորիչ հատորյակում Դագ Հյուարդ-Միլզը քողազերծում է հպարտության բազում հազիվ նշմարելի ձևերը։ Այս հզոր գիրքը, որը գրված է եղբայրակից մարտնչող քրիստոնյայի կողմից, կօրհնի ձեզ և կքաջալերի ձեզ զարգացնել Հիսուս Քրիստոսի մանկական խոնարհությունը
  • Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպ. 2.4): Այս պատեհաժամ գրքում Դագ Հյուարդ-Միլզը ձեզ մարտահրավեր է նետում` դադարել միայն ձեր մասին մտածել և մյուսների մասին նույնպես մտածել: Սիրեցե՛ք նաև մյուսներին: Հաշվի՛ առեք նաև մյուսներին: Հոգացե՛ք նաև մյուսների մասին: Ապրե՛ք նաև մյուսների համար: Հիսուսը եկավ մեզ համար մեռնելու, քանզի Նա մտածում էր «մյուսների» մասին: Ես ավելի եմ ուզում նմանվել Նրան: Իսկ դուք ուզու՞մ եք նմանվել Հիսուսին:
  • «Ամենամեծ թշնամին, որին երբևէ կհանդիպեք, թերևս «եղբայրների մեջ կռիվ գցողը» կլինի: Դագ Հյուարդ-Միլլսի կողմից գրված դասական այս գիրքը կարդալիս մեծ պատկերացում կկազմեք, թե ինչպես է մեղադրանքի այս զենքը գործի դրվում և թե ինչպես պետք է հաղթահարել այն:
  • Մինչ դուք անցնում եք կյանքի ճանապարհը, կհայտնաբերեք, որ անտեսանելի աշխարհը իրական աշխարհն է, իսկ այս ֆիզիկական աշխարհը դրսևորում է միայն որոշ բաներ անտեսանելի աշխարհից։ Ճիշտ այնպես, ինչպես դուք ունեք տեսանելի թշնամիներ, նույն կերպ ունեք նաև աներևույթ թշնամիներ: Կարո՞ղ եք պայքարել ձեր թշնամու դեմ՝ առանց ճանաչելու նրան, նրա ռազմավարությունները, ոճը և զենքերը։ Այս գիրքը կարևոր գործիք է ձեր կյանքի ճանապարհի համար։ Այս գրքում դուք կսովորեք, թե ովքեր են ձեր աներևույթ թշնամիները, նրանց գոյության արմատը, նրանց հատկանիշները և թե ինչպես հաղթել նրանց դեմ պայքարում։ Թող այս թանկարժեք գիրքը օգնի ձեզ հաղթահարե՛լ ձեր աներևույթ թշնամիներին։
     
  • Այս խորիմաստ արտահայտությունը՝ «ձեզնից մեկը սատանա է», Հիսուս Քրիստոսն ուղղել էր Իր տասներկու աշակերտներին։ Մեզնից շատերին սատանան վնասում է, որովհետև չգիտենք, թե ինչպես հայտնաբերել նրան և նրա ձեռքի գործերը։ Այս օրհնյալ գրքի միջոցով կբացահայտես սատանայի մեղքերը և կվճռես հեռու մնալ այդ մեղքերից։ Թող «ձեզնից մեկը սատանա է» արտահայտությունը երբե՛ք քեզ ուղղված չլինի։
  • Եթե դուք Աստծու հոտի հովիվ եք, ապա այս լավ կշռադատված աշխատությունը մեծ օգնություն կցուցաբերի ձեզ։ Այս էջերը բովանդակում են մանրամասն և խնամքով ընտրված ցուցումներ, որոնք կենսական նշանակություն ունեն ձեր հաջողության համար։ Ելնելով հովվի իր ավելի քան երեսուն տարվա փորձից, եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը ներկայացնում է գործնական ըմբռնումներ հոգևոր սպասավորության գործունեության վերաբերյալ։ Եթե ցանկություն ունեք դառնալու Աստծու մարդկանց հովիվ, ապա ձեզ հենց այս ուղեցույցն է հարկավոր

Title

Go to Top