-
Автор исследует различные жизненные ситуации, с которыми приходится сталкиваться служителям в наши дни в таких сферах, как финансы, политика, отношения с противоположным полом, взаимодействие в церкви... Это взвешенное руководство к принципиальному практическому служению — важный помощник христианского лидера. Особенно рекомендуется студентам библейских школ и священнослужителям.
-
Ծառայության կանչը կոչ է առաջնորդության: Դարձյալ ճկուն և գործնական մոտեցմամբ Դագ Հյուարդ-Միլզը մեկնաբանում է այն սկզբունքները, որոնք իրեն ակնառու քրիստոնյա առաջնորդ են դարձրել: Այս գրքում բացահայտված ճշմարտությունները շատերի համար ոգեշնչման աղբյուր կհանդիսանան առաջնորդության արվեստին տիրապետելու գործում:
-
Այս երևելի աշխատանքում Դագ Հյուարդ-Միլզն ուսումնասիրում է այսօրյա հոգևոր սպասավորության մեջ առկա իրական կյանքի իրավիճակներ: Նա արծարծում է գործնական հարցեր, ինչպիսիք են ֆինանսները, քաղաքականությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերվելը և հոգևոր սպասավորների փոխհարաբերությունները: Այս գիրքը ձեր կոչումը սկզբունքայնորեն իրագործելու ողջամիտ ուղեցույց է և պարտադիր է յուրաքանչյուր քրիստոնյա առաջնորդի համար: Խորհուրդ է տրվում աստվածաշնչյան դպրոցների և ընդհանրապես հոգևորականների համար:
-
Աստվածաշունչը խոսում է արյան բազմաթիվ տեսակների մասին՝ նոխազների, ոչխարների, աղավնիների արյան մասին։ Աստվածաշունչը նաև կտրականորեն հայտնում է, որ առանց արյուն հեղելու մեղքերի թողություն չկա։ Այսպիսով, արյան այս տարբեր տեսակներից որևէ մեկը կարո՞ղ է վերացնել մեր մեղքերը։ Պատասխանը միանշանակ «Ո՛չ» է։ Ուրեմն, ի՞նչը կարող է սրբել մեր մեղքերը։ Ոչինչ, Հիսուս Քրիստոսի արյունից բացի։ Միայն Հիսուսի արյունն ունի մեր մեղքերը լվանալու և մեզ փրկություն բերելու զորություն։ Այս շատ կարևոր գրքում դուք կհայտնաբերեք բազմաթիվ սրբազան ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի արյան մասին։ Կիմանաք, թե ինչպես է Հիսուսի արյունը կյանք տալիս և ինչպես Հիսուսի արյունը ձեռք բերեց իր կարևորությունը։ Կհասկանաք փոխգործողությունը Սուրբ Հոգու և Հիսուսի արյան միջև։ Հիրավի, Հիսուսի արյան մեջ զորություն կա։