• Վերջապես պատրաստ է հոգևոր հովիվների և նրանց կանանց համար գրված այս բացառիկ գիրքը։ Այս գիրքը չի վերաբերում ձեզ, եթե դուք հոգևոր հովիվ կամ հոգևոր հովվի կին չեք։ Եթե դուք համապատախան ընթերցող եք այս գիրքը կարդալու համար, թող Աստված տեր կենա ձեզ այս միտքը խթանող գրքում։ Այս էջերում վերհանվում են խորհրդավոր դերերը, որոնք խաղացել են կանայք հոգևոր հովիվների կյանքում։ Թող այս էջերը խորհուրդներ տան ձեզ և ձեզ առաջնորդեն օրհնության ուղիներում:
  • Դագ Հյուարդ-Միլզի այս նոր, դասական գրքում դիմակազերծվում է դիվային գործունեությունը։ Օգտագործելով գերգեսացի դիվահարի վկայությունը, նա ցույց է տալիս դևերի և չար ոգիների նկատմամբ հաղթանակի ուղին։
  • Այս գիրքը կբժշկի դուստրերի ցավերը: Այս երկար սպասված գրքում կանանց մարտահրավեր է նետվում՝ թույլ տալու, որ Աստծու իմաստությունը նրանց օգնի հաղթահարել բազմաթիվ անհնարին իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են: Աստված կդիպչի ձեր կյանքին և կզորացնի ձեզ, մինչ դուք վայելում եք այս նոր հզոր գիրքը, որը հատկապես ուղղված է դուստրերին:
  • Հայտնի է, որ եկեղեցու աճը խաբուսիկ է և դժվար հասանելի: Յուրաքանչյուր հովիվ ցանկանում է, որ իր եկեղեցին աճի: Այս գիրքը եկեղեցու աճի Ձեր փնտրտուքի պատասխանն է: Դուք կհասկանաք, թե ինչպես են եկեղեցու աճին հասնելու համար «բազմաթիվ տարաբնույթ բաներ գործում միասին»: Սիրելի՛ հովիվ, երբ այս գրքի խոսքերն ու օծությունը հասնեն Ձեր սրտին, Դուք կտեսնեք եկեղեցու աճը, որի համար աղոթք էիք բարձրացնում:
  • Գերբնականը գոյություն ունի՞ արդյոք այսօր։ Ես կարո՞ղ եմ գործել գերբնական ոորտում։ Եթե Աստված դեռ բուժում է մարդկանց, ինչո՞ւ չի բուժում բոլորին: Ինչպե՞ս կարող եմ ստանալ բժշկարար օծությունը։ Բացահայտեք այս և Սուրբ Հոգու դրսևորման վերաբերյալ ուրիշ շատ հարցերի պատասխանները՝ Դագ Հյուարդ-Միլզի այս ոգևորիչ գրքի էջերում:
  • Այս գիրքի վերնագիրն անմիջապես ստիպում է ձեզ մտածել երջանիկ երգող փոքր երեխաների մասին ... Դուք ամեն օր կարդո՞ւմ եք ձեր Աստվածաշունչը: Դուք ամեն օր աղոթո՞ւմ եք: Այս գիրքը կբացի ձեր աչքերը Աստվածաշունչ կոչվող զարմանահրաշ ու եզակի գրքի հանդեպ։ Նաև ձեզ համար կբացահայտի այն հրաշքները, որոնք ամեն օր պատահում են ձեզ, երբ ամեն օր կարդում եք Աստվածաշունչը և աղոթում: Թող ձեր Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը և ամենօրյա աղոթքը հաճելի լինեն ձեզ համար:
  • Երբ լսում եք «հովիվ» բառը, միայն մեկ բան է անցնում ձեր մտքով՝ «ոչխարնե՛ր»։ Ոչխարները կախյալ արարածներ են, որոնք հովվի կարիք ունեն։ Հովիվը ոչխարների համար հոգատար ու սիրող ուղեցույց է։ Աստվածաշնչում Աստված մեր մասին խոսում է որպես Աստծու արոտավայրի ոչխարների։ Հիսուսը ևս Իր աշակերտ Պետրոսին պատվիրեց կերակրել Իր ոչխարներին՝ ապացուցելու իր սերը Փրկչի հանդեպ։ Հովիվ լինելը շատ մեծ գործ է։ Պատիվ է՝ Աստծու կողմից կանչված լինել՝ զորագրվելու Նրա աշխատուժին և հոգ տանելու ոչխարներին։ Այս գրքում Դագ Հյուարդ-Միլզը մեզ հրավիրում, հորդորում և ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք միանալ Աստծու մարդկանց հոգ տանելու մեծ գործին։ Դուրս մի՛ մնացեք հովիվ դառնալու այս հիանալի գործից։
  • Հիսուսն ասաց. «Խորագետ եղեք օձերի պես և միամիտ՝ աղավնիների պես»: Օձերն իրո՞ք իմաստուն են: Ինչու՞ պետք է Հիսուսը նման խորհուրդ տար: Սկսեք ճամփորդությունը՝ Դագ Հյուարդ-Միլզի այս գրավիչ գրքի հետ և բացահայտեք օձերի թաքնված իմաստությունը:
  • Շատերը դժվարանում են ընդունել տասանորդ վճարելու հայեցակարգը, թեև այս հնագույն գործելակերպը հանգեցրել է հրեաներ առասպելական հարստությանը: Այս գրքում եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը սովորեցնում է, թե ինչպես տասանորդ վճարելը մարմնավորում է հարստության ստեղծման սկզբունքները և բարգավաճման հրաշքը: Վայելեք Դագ Հյուարդ-Միլզի դասական հատորյակներից մեկը։
  • Այս գիրքը գերագույն ուղեցույց է Հիսուս Քրիստոսի միջոցով փրկությունը հասկանալու համար: Այս դասական գրքում դուք կհասկանաք, թե Հիսուսը որքան է սիրում ձեզ, ինչպես կարող եք վերստին ծնվել, ինչպես կարող եք խուսափել դժոխք գնալուց, և ինչ է նշանակում լինել նոր արարած Քրիստոս Հիսուսով։ Այս գիրքը տվեք ցանկացած մեկին, և նա կհասկանա, թե ինչ է նշանակում փրկվել Հիսուս Քրիստոսի արյան միջոցով
  • Ինչպե՞ս աղոթեմ։ Ինչի՞ համար աղոթեմ։ Ինչո՞ւ է աղոթքն այդքան խորհրդավոր։ Ինչպե՞ս կարող եմ աղոթել երկար ժամանակ։ Մի՞թե Աստված արդեն չգիտի, թե ինչի կարիք ունեմ: Ի՞նչ կլինի, եթե չաղոթեմ: Իմ աղոթքներն իսկապես կլսվե՞ն»։ Բացահայտեք այս հարցերի պատասխանները, մինչ կարդում եք Դագ Հյուարդ-Միլզի այս գործնական և պատեհաժամ գիրքը:
  • Բժիշկ Դագ Հյուարդ-Միլզը՝ մի բացառիկ քրիստոնյա առաջնորդ, բացահայտում է իր գաղտնիքներից մեկը։ «Եթե որևէ մեկն ինձ հարցներ, թե ո՛րն է Աստծու հետ իմ հարաբերությունների ամենամեծ գաղտնիքը, առանց տատանվելու կասեի, որ դա ամեն օր Նրա հետ անցկացրած հանդարտ ժամանակների ուժն է»: Նա որոշել է գրել այս գիրքը, որպեսզի դուք ևս կարողանաք օգուտ քաղել հանդարտ ժամանակի զորությունից։

Title

Go to Top