-
Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպ. 2.4): Այս պատեհաժամ գրքում Դագ Հյուարդ-Միլզը ձեզ մարտահրավեր է նետում` դադարել միայն ձեր մասին մտածել և մյուսների մասին նույնպես մտածել: Սիրեցե՛ք նաև մյուսներին: Հաշվի՛ առեք նաև մյուսներին: Հոգացե՛ք նաև մյուսների մասին: Ապրե՛ք նաև մյուսների համար: Հիսուսը եկավ մեզ համար մեռնելու, քանզի Նա մտածում էր «մյուսների» մասին: Ես ավելի եմ ուզում նմանվել Նրան: Իսկ դուք ուզու՞մ եք նմանվել Հիսուսին:
-
Ձեզ լքող մարդիկ կարող են կործանել Ձեզ: Անկարելի է նկարագրել, թե ճնշվածության, շփոթության և անհանգստության ինչպիսի զգացում է առաջանում, երբ մարդիկ հեռանում են Ձեզանից: Այս գրքի նպատակն է օգնել Ձեզ պայքարել Ձեզ լքող մարդկանցից առաջացած կործանման դեմ: Մի՛ խաբվեք: Լքվածությունը յուրահատուկ երևույթ չէ Ձեր և Ձեր ծառայության համար: Դրանից շատերն են տուժել: Առաջին ապստամբը սատանան էր, որը բոլոր ապստամբութ
-
Հպարտությունը մահացու թույն է, որը տարիներ ի վեր ազդել է մարդկային ցեղի վրա: Քանի որ հպարտությունը տեսանելի չէ, կարող է մեծ խառնակություն առաջացնել։ Ինչպե՞ս կարող ենք պայքարել մեր կյանքին սպառնացող այս վտանգի դեմ. խոնարհություն պատվաստելո՛վ։ Խոնարհությունը կարևոր հոգևոր որակ է։ Քչերն են համարձակվել գրել այս մշուշապատ, բայց կարևոր հոգևոր որակի մասին։ Այս նոր, ոգևորիչ հատորյակում Դագ Հյուարդ-Միլզը քողազերծում է հպարտության բազում հազիվ նշմարելի ձևերը։ Այս հզոր գիրքը, որը գրված է եղբայրակից մարտնչող քրիստոնյայի կողմից, կօրհնի ձեզ և կքաջալերի ձեզ զարգացնել Հիսուս Քրիստոսի մանկական խոնարհությունը
-
Եկեղեցիները լեցուն են կատարյալ ձևացողներով, ովքեր լիովին անհավատարիմ են դառնում: Խաբեությունը և կեղծիքը միշտ սատանայի գլխավոր բանալիներն են հանդիսացել: Առաջնորդը, ով անկարող է ճանաչել ձևացողի կեղծիքը, կտուժի իր կուրության պատճառով: Սպառնալիքը, «ծանոթ լինելու» երևույթը և շփոթությունը ծառայողների դեմ պայքարող չար ոգիներ են: Շատ ժամանակ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում: Այս գիրքը կօգ
-
Մենք հաճախ թև ենք առնում, երբ մտածում ենք այն փաստի մասին, որ «կանչվածները բազում են»։ Մենք նաև ժամանակից շուտ սրտապնդվում ենք, երբ մտորում ենք, որ «... ընտրյալները սակավ են»։ Դուք կարող եք դասվել բազումների շարքում, ովքեր կանչված են, ինչպես նաև սակավների, ովքեր ընտրյալ են, եթե այս գիրքը դարձնեք ձեր կյանքի մասը։ Դագ Հյուարդ-Միլզի այս սքանչելի գրքում դուք Աստվածաշնչից կպարզեք, թե ինչու կարող եք վստահաբար ասել, որ կանչված եք։ Կիմանաք կանչվածների բնութագրերը և կխրախուսվեք՝ անշեղ մնալու մինչև ձեր քրիստոնյա ցեղի վերջը։
-
Հիսուս Քրիստոսը բացահայտում է այն ցնցող սկզբունքը, որը կառավարում է բարգավաճությունը և հարստությունը: «Ով որ ունի, նրան պիտի տրվի»։ Որքա՜ն անարդարացի է սա հնչում: Եվ այնուամենայնիվ, դա իրականությունն է, որին ականատես ենք լինում ամեն օր։ Այս գիրքը փորձում է բացատրել այս սակավ հասկացված սուրբ գրությունը: Դուք հիմնավոր պատկերացումներ ձեռք կբերեք բարգավաճման առեղծվածների մասին, երբ ուսումնասիրեք Դագ Հյուարդ-Միլզի այս նոր գիրքը։
-
Օծությունը գլխավոր բանալին է, որն անհրաժեշտ է հաջող և գոհունակություն պատճառող ծառայության դուռը բացելու համար: Շատերն են փորձել կատարել Աստծու աշխատանքը անկեղծ շարժառիթներից դրդված, սակայն շատ բանի չեն հասել, քանի որ չեն հասկացել, որ դա (օծությունը) «ոչ թե մեծ զորությամբ և ուժգնությամբ, այլ իմ հոգո՛վ» [է] (Զաք. 4. 6): Եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզի այս բացառիկ գիրքը ձեզ կսովորեցնի, թե ինչ է նշանակում ընդունել օծությունը և ինչպես կարող եք դա անել գործնականում: Թող Աստծու օծության ցանկությունը զարթնի ձեր մեջ այս գրքի էջերի միջոցով:
-
Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք բոլորս բազմաթիվ սխալներ ենք թույլ տալիս։ Պաստորները ևս զերծ չեն սխալներից։ Սխալները միտում ունեն ձեզ հետ տանելու՝ առաջ տանելու փոխարեն։ Սխալը կարող է արգելակել ձեր առաջընթացը։ Ինչպիսի՞ հնարավոր սխալներ կարող է թույլ տալ պաստորը։ Որո՞նք կարող են լինել պաստորի տասը գլխավոր սխալները։ Ձեզ առաջարկվում է անցնել այս զարմանալի գրքի էջերով և ինքներդ ձեզ համար բացահայտել այն սխալները, որոնք վտանգ կա, որ կգործեք, և իմանալ, թե ինչպես խուսափել խոշոր սխալներից, որոնք պաստորները հակված են գործելու։ Ամեն առումով կարևոր այս գիրքը օրհնություն կլինի ձեզ և ձեր հոգևոր սպասավորության համար։