• Նոր քրիստոնյաների համար կարևոր է հասկանալ իրենց փրկության հիմունքները և սովորել իրենց նոր կյանքը ղեկավարող սկզբունքները: «Հիմնական փաստեր նորահավատների համար» գիրքը նախատեսված է այս կարիքը բավարարելու և նոր քրիստոնյաների համար հիմք ստեղծելու համար, որպեսզի նրանք հաղթականորեն ընթանան իրենց նորագյուտ հավատի մեջ։
     
  • Աստծուն հետևելը հայտագործությունների մի ոգևորիչ ուղևորություն է։ Ուրիշներին հետևելը և նրանց ընդօրինակելը ուսումնառության հնագույն արվեստներ են, որոնք Հիսուս Քրիստոսն ընտրեց որպես ուսուցանելու Իր գլխավոր մեթոդ։ Ժամանակի քննությունը բռնած ուսուցման այս մեթոդից խուսափելու փոխարեն ժամանակն է հասկանալ հետևելու արվեստի գեղեցկությունը և խոնարհությունը։ Այս գրքում դուք կպարզեք, թե ում, ինչին և ինչպես հետևել հարկ եղած ձևով։ Դագ Հյուարդ-Միլզի այս փայլուն նոր գիրքը հետևելու արվեստին իր արժանի տեղն է հատկացնում մեր քրիստոնեական փորձառության մեջ։
  • Թեև այս թեման Աստծու գլխավոր պահանջներից է, որ Նա ունի առաջնորդներից, սակայն դրա մասին շատ քիչ է գրվել։ Այս գրքում Դագ Հյուարդ-Միլզը ընդհանուր գծերով ներկայացնում է շատ կարևոր սկզբունքներ՝ եկեղեցիների կայունությունը մեծացնելու մտադրությամբ։ Այս գրքի բովանդակությունն այնքան պատեհ ու գործնական է, որ բազմաթիվ եկեղեցական առաջնորդների համար գիրքը դարձել է անփոխարինելի գործիք։
  • Թեև հավատադարձությունը արտասովոր թեմա է, սակայն վերաբերում է քրիստոնյաների շրջանում շատ տարածված մի երևույթի։ Շատերն են ճանապարհ ընկնում, բայց ոչ բոլորն են դիմանում մինչև վերջ: Այս գրքում եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը ահազանգ է հնչեցնում և շատ պարզ ու հզոր կերպով ցույց է տալիս, թե ինչու ամեն քրիստոնյա պետք է հասնի Երկինք
  • Կյանքը կարող է մարտահրավերներ նետել ամեն մեկին։ Շատ անգամներ, ձեր ծանր բեռը հաղթահարելու համար, ձեզ իմաստություն է պետք։ Իմաստությունը Աստծու գաղտնիքն է, որը ձեզ կօգնի ձեր պայքարներից դուրս գալ որպես կենդանի հրաշք։ Աստված ձեզ սահմանել է փառքի համար։ Աստծու գաղտնիքը Աստծու թաքնախորհուրդ իմաստությունն է, որը սահմանված է ձեր փառքի և բարենորոգության համար։ Թո՛ղ այս գրքի հայտնությունները ամեն օր հաղթանակ բերեն ձեզ։ Թո՛ղ այս գիրքը ձեզ տա իմացություն՝ հաղթության հասնելու համար։
  • "Հոգևոր հովիվները գտնվում են ճնշման տակ՝ լավ նորություններով ոգևորելու իրենց ծխականներին և տպավորություն գործելու նրանց վրա: Մարդկանց այս ճնշումն առաջացրել է Քրիստոսի խոսքերի խեղաթյուրում՝ այն աստիճան, որ խաչի պատգամը գրեթե անճանաչելի է դարձել։
  • Մեզնից շատերը չեն հասկանում, թե Աստվածաշնչի բարու և չարի իմացության ծառի պատմությունը որքանով է վերաբերում մեզ: Մենք կարծում ենք, որ դա ցավալի դեպք էր, որն ազդեց Ադամի ու Եվայի վրա, իսկ մենք խույս ենք տվել դրանից: Դուք իսկապե՞ս խույս եք տվել բարու և չարի իմացության ծառից։ Այս պարզ ու դյուրըմռնելի գրքում դուք կհասկանաք, որ բարու և չարի իմացության ծառը այսօր դեռևս գոյություն ունի: Դուք նաև կպարզեք, որ դա մեզ համար նույն գայթակղությունն է ներկայացնում, ինչպես որ Ադամի ու Եվայի համար: Կհայտնաբերեք նաև ճշմարտություններ, որոնք ձեզ կօգնեն նավարկել կյանքի ու ծառայության միջով օգտագործելով այս գրքում ձեռք բերած գիտելիքները:
     
  • Չկա ավելի կարևոր թեմա, քան Աստծու կամքի համաձայն ապրելը։ Ավետարանի սպասավորներին տարբերակող միակ բանը Աստծու ձայնը ճիշտ լսելու նրանց ունակությունն է։ Որքանո՞վ է կարևոր հետևել Սուրբ Հոգուն՝ Աստծու կամքը կատարելու համար։ Երբ դուք ապրեք Աստծու կամքի համաձայն, կծաղկեք ու կհասնեք այն ամենին, ինչ ցանկանում եք Աստծու համար։ Դագ Հյուարդ-Միլզի այս երևելի գործը մեծ ներգործություն կունենա ձեր կյանքի և հոգևոր սպասավորության վրա։
  • Գիտե՞ք արդյոք, որ երկրի վրա մարդու կյանքը պատերազմ է: Մենք պատերազմի մեջ ենք, անկախ այն բանից՝ ուզում ենք, թե` ոչ: Աստվածաշունչն ասում է, որ քո կյանքը պատերազմ է: Դու պետք է կռվես հանուն բարի հավատի և հաղթես այդ պատերազմում: Պատերազմելու արվեստի վերաբերյալ այս նոր գիրքը պետք է ընթերցեն բոլոր առաջնորդները:
     
  • Գուցե լսել եք, որ լավ բան է Տիրոջը ծառայելը, բայց գուցե խորը չեք մտածել, թե որքան լավ բան է մեր Տեր Աստծուն ծառայելը: Դագ Հյուարդ-Միլզի այս առանձնահատուկ գրքում դուք կհասկանաք, թե ով է Աստծու ծառան, և ինչպես կարող եք ծառայել Տիրոջը: Թող որ գործնականում իմանաք տարբերությունը նրանց միջև, ովքեր ծառայում է Տիրոջը, և նրանց, ովքեր չեն ծառայում Նրան: Թող որ լինեք նրանց շարքերում, ովքեր ծառայո՛ւմ են Տիրոջը:
  • Հունարեն «ԼԱՅԿՈՍ» բառը նշանակում է «հմտություններ չունեցող»։ Պատմությունը մեզ կրկին ու կրկին սովորեցրել է, որ մեծամեծ գործեր են կատարվել այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր «հմտություններ չունեին»։ Դագ Հյուարդ-Միլզի այս երևելի գրքի միջոցով տեղեկացեք, թե ինչ է տեղի ունենում, երբ եկեղեցում չեն աշխատում չձեռնադրված մարդիկ, ինչպես կիսել բեռը չձեռնադրված մարդկանց հետ, և ինչու պետք է մենք պայքարենք՝ պաշտպանելու չձեռնադրված հոգևոր սպասավորությունը։
  • Մենք բոլորս անհամբեր սպասում ենք այն փառավոր կյանքին, որտեղ «ԱՅԼԵՎՍ ՆԶՈՎՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»։Պատճառն այն է, որ կյանքում մենք հանդիպում ենք ձախորդությունների, կրկնվող հալածանքների, ունայնության, դժբախտության և հուսախաբությունների։ Անեծքը լավագույնս նկարագրում է այս տարաբախտ փորձառությունները, որոնք կարծես ծառանում են մեր առջև։ Կարո՞ղ ենք խուսափել դրանցից։ Ելք կա՞։ Այս գիրքը ձեզ կօգնի հասկանալ անեծքները և իմանալ, թե ինչպես արժանանալ օրհնության։
     

Title

Go to Top