• Գերբնականը գոյություն ունի՞ արդյոք այսօր։ Ես կարո՞ղ եմ գործել գերբնական ոորտում։ Եթե Աստված դեռ բուժում է մարդկանց, ինչո՞ւ չի բուժում բոլորին: Ինչպե՞ս կարող եմ ստանալ բժշկարար օծությունը։ Բացահայտեք այս և Սուրբ Հոգու դրսևորման վերաբերյալ ուրիշ շատ հարցերի պատասխանները՝ Դագ Հյուարդ-Միլզի այս ոգևորիչ գրքի էջերում:
  • Հայտնի է, որ եկեղեցու աճը խաբուսիկ է և դժվար հասանելի: Յուրաքանչյուր հովիվ ցանկանում է, որ իր եկեղեցին աճի: Այս գիրքը եկեղեցու աճի Ձեր փնտրտուքի պատասխանն է: Դուք կհասկանաք, թե ինչպես են եկեղեցու աճին հասնելու համար «բազմաթիվ տարաբնույթ բաներ գործում միասին»: Սիրելի՛ հովիվ, երբ այս գրքի խոսքերն ու օծությունը հասնեն Ձեր սրտին, Դուք կտեսնեք եկեղեցու աճը, որի համար աղոթք էիք բարձրացնում:
  • Այս գիրքը կբժշկի դուստրերի ցավերը: Այս երկար սպասված գրքում կանանց մարտահրավեր է նետվում՝ թույլ տալու, որ Աստծու իմաստությունը նրանց օգնի հաղթահարել բազմաթիվ անհնարին իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են: Աստված կդիպչի ձեր կյանքին և կզորացնի ձեզ, մինչ դուք վայելում եք այս նոր հզոր գիրքը, որը հատկապես ուղղված է դուստրերին:
  • Դագ Հյուարդ-Միլզի այս նոր, դասական գրքում դիմակազերծվում է դիվային գործունեությունը։ Օգտագործելով գերգեսացի դիվահարի վկայությունը, նա ցույց է տալիս դևերի և չար ոգիների նկատմամբ հաղթանակի ուղին։
  • Վերջապես պատրաստ է հոգևոր հովիվների և նրանց կանանց համար գրված այս բացառիկ գիրքը։ Այս գիրքը չի վերաբերում ձեզ, եթե դուք հոգևոր հովիվ կամ հոգևոր հովվի կին չեք։ Եթե դուք համապատախան ընթերցող եք այս գիրքը կարդալու համար, թող Աստված տեր կենա ձեզ այս միտքը խթանող գրքում։ Այս էջերում վերհանվում են խորհրդավոր դերերը, որոնք խաղացել են կանայք հոգևոր հովիվների կյանքում։ Թող այս էջերը խորհուրդներ տան ձեզ և ձեզ առաջնորդեն օրհնության ուղիներում:
  • Աստվածաշունչը խոսում է արյան բազմաթիվ տեսակների մասին՝ նոխազների, ոչխարների, աղավնիների արյան մասին։ Աստվածաշունչը նաև կտրականորեն հայտնում է, որ առանց արյուն հեղելու մեղքերի թողություն չկա։ Այսպիսով, արյան այս տարբեր տեսակներից որևէ մեկը կարո՞ղ է վերացնել մեր մեղքերը։ Պատասխանը միանշանակ «Ո՛չ» է։ Ուրեմն, ի՞նչը կարող է սրբել մեր մեղքերը։ Ոչինչ, Հիսուս Քրիստոսի արյունից բացի։ Միայն Հիսուսի արյունն ունի մեր մեղքերը լվանալու և մեզ փրկություն բերելու զորություն։  Այս շատ կարևոր գրքում դուք կհայտնաբերեք բազմաթիվ սրբազան ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի արյան մասին։ Կիմանաք, թե ինչպես է Հիսուսի արյունը կյանք տալիս և ինչպես Հիսուսի արյունը ձեռք բերեց իր կարևորությունը։ Կհասկանաք փոխգործողությունը Սուրբ Հոգու և Հիսուսի արյան միջև։ Հիրավի, Հիսուսի արյան մեջ զորություն կա։
  • Այս երևելի աշխատանքում Դագ Հյուարդ-Միլզն ուսումնասիրում է այսօրյա հոգևոր սպասավորության մեջ առկա իրական կյանքի իրավիճակներ: Նա արծարծում է գործնական հարցեր, ինչպիսիք են ֆինանսները, քաղաքականությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերվելը և հոգևոր սպասավորների փոխհարաբերությունները: Այս գիրքը ձեր կոչումը սկզբունքայնորեն իրագործելու ողջամիտ ուղեցույց է և պարտադիր է յուրաքանչյուր քրիստոնյա առաջնորդի համար: Խորհուրդ է տրվում աստվածաշնչյան դպրոցների և ընդհանրապես հոգևորականների համար:
     
  • Այս եզակի գրքում կգտնեք Աստվածաշնչի հիմնական տները, որոնք պետք է անգիր անեք: Հիսուսը անգիր հիշում էր Սուրբ Գրությունները, ուստի մե՛նք էլ պիտի հիշենք։ Եկեք մեր նպատակը դարձնենք Սուրբ Գրություններն անգիր հիշելը և բարի ու կատարելագործված բնավորություն կոփելը։ Մենք Քրիստոսի հետևորդնե՛րն ենք:
     
  • Հոգիների արտերը սպիտակել են և հասել հնձի համար, բայց որտե՞ղ են քարոզիչները։ Դագ Հյուարդ-Միլզի ոգեշնչող նոր գիրքը հրատապ կոչ է քրիստոնյաներին՝ դառնալու հոգիներ նվաճող։
  • Ծառայության կանչը կոչ է առաջնորդության: Դարձյալ ճկուն և գործնական մոտեցմամբ Դագ Հյուարդ-Միլզը մեկնաբանում է այն սկզբունքները, որոնք իրեն ակնառու քրիստոնյա առաջնորդ են դարձրել: Այս գրքում բացահայտված ճշմարտությունները շատերի համար ոգեշնչման աղբյուր կհանդիսանան առաջնորդության արվեստին տիրապետելու գործում:
  • Այս գրքում հեղինակը հավատացյալին ցույց է տալիս հոգևոր, ֆիզիկական, ֆինանսական և նյութական բեկումների գլխավոր բանալին։
  • Տեղեկացեք այս պարտադրող զորության մասին, որը ավետարանչությունը դարձնում է արդյունավետ և պտղաբեր, նույնիսկ հակառակ ընդդիմության, պատճառաբանությունների, կասկածների, ատելության և այլնի։ Դագ Հյուարդ-Միլզի այս գիրքը ձեզ կարող է դարձնել ավելի արդյունավետ հոգիներ նվաճող, քա երբևէ եղել եք։  

Title

Go to Top