Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն և անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։ Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգևոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում և խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.daghewardmills.org։

  • Գերբնականը գոյություն ունի՞ արդյոք այսօր։ Ես կարո՞ղ եմ գործել գերբնական ոորտում։ Եթե Աստված դեռ բուժում է մարդկանց, ինչո՞ւ չի բուժում բոլորին: Ինչպե՞ս կարող եմ ստանալ բժշկարար օծությունը։ Բացահայտեք այս և Սուրբ Հոգու դրսևորման վերաբերյալ ուրիշ շատ հարցերի պատասխանները՝ Դագ Հյուարդ-Միլզի այս ոգևորիչ գրքի էջերում:
  • Տեղեկացեք այս պարտադրող զորության մասին, որը ավետարանչությունը դարձնում է արդյունավետ և պտղաբեր, նույնիսկ հակառակ ընդդիմության, պատճառաբանությունների, կասկածների, ատելության և այլնի։ Դագ Հյուարդ-Միլզի այս գիրքը ձեզ կարող է դարձնել ավելի արդյունավետ հոգիներ նվաճող, քա երբևէ եղել եք։  
  • Թեև հավատադարձությունը արտասովոր թեմա է, սակայն վերաբերում է քրիստոնյաների շրջանում շատ տարածված մի երևույթի։ Շատերն են ճանապարհ ընկնում, բայց ոչ բոլորն են դիմանում մինչև վերջ: Այս գրքում եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը ահազանգ է հնչեցնում և շատ պարզ ու հզոր կերպով ցույց է տալիս, թե ինչու ամեն քրիստոնյա պետք է հասնի Երկինք
  • Աստվածաշունչը խոսում է արյան բազմաթիվ տեսակների մասին՝ նոխազների, ոչխարների, աղավնիների արյան մասին։ Աստվածաշունչը նաև կտրականորեն հայտնում է, որ առանց արյուն հեղելու մեղքերի թողություն չկա։ Այսպիսով, արյան այս տարբեր տեսակներից որևէ մեկը կարո՞ղ է վերացնել մեր մեղքերը։ Պատասխանը միանշանակ «Ո՛չ» է։ Ուրեմն, ի՞նչը կարող է սրբել մեր մեղքերը։ Ոչինչ, Հիսուս Քրիստոսի արյունից բացի։ Միայն Հիսուսի արյունն ունի մեր մեղքերը լվանալու և մեզ փրկություն բերելու զորություն։  Այս շատ կարևոր գրքում դուք կհայտնաբերեք բազմաթիվ սրբազան ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի արյան մասին։ Կիմանաք, թե ինչպես է Հիսուսի արյունը կյանք տալիս և ինչպես Հիսուսի արյունը ձեռք բերեց իր կարևորությունը։ Կհասկանաք փոխգործողությունը Սուրբ Հոգու և Հիսուսի արյան միջև։ Հիրավի, Հիսուսի արյան մեջ զորություն կա։
  • Օծությունը գլխավոր բանալին է, որն անհրաժեշտ է հաջող և գոհունակություն պատճառող ծառայության դուռը բացելու համար: Շատերն են փորձել կատարել Աստծու աշխատանքը անկեղծ շարժառիթներից դրդված, սակայն շատ բանի չեն հասել, քանի որ չեն հասկացել, որ դա (օծությունը) «ոչ թե մեծ զորությամբ և ուժգնությամբ, այլ իմ հոգո՛վ» [է] (Զաք. 4. 6): Եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզի այս բացառիկ գիրքը ձեզ կսովորեցնի, թե ինչ է նշանակում ընդունել օծությունը և ինչպես կարող եք դա անել գործնականում: Թող Աստծու օծության ցանկությունը զարթնի ձեր մեջ այս գրքի էջերի միջոցով:
  • Հայտնի է, որ եկեղեցու աճը խաբուսիկ է և դժվար հասանելի: Յուրաքանչյուր հովիվ ցանկանում է, որ իր եկեղեցին աճի: Այս գիրքը եկեղեցու աճի Ձեր փնտրտուքի պատասխանն է: Դուք կհասկանաք, թե ինչպես են եկեղեցու աճին հասնելու համար «բազմաթիվ տարաբնույթ բաներ գործում միասին»: Սիրելի՛ հովիվ, երբ այս գրքի խոսքերն ու օծությունը հասնեն Ձեր սրտին, Դուք կտեսնեք եկեղեցու աճը, որի համար աղոթք էիք բարձրացնում:
  • Եկեղեցիներ հիմնելը մի երևույթ է, որը լայնորեն տարածված է ավետարանի սպասավորների շրջանում: Դա վաղ աշակերտների հիմնական գործունեությունն էր: Եկեղեցիների հաջող հիմնումը պահանջում է հմտություն և ներառում է բազմաթիվ գործոններ: Դագ Հյուարդ-Միլզը՝ երեք հազար եկեղեցիներ ունեցող համաշխարհային խարիզմատիկ հարանվանության հիմնադիրը, այս գրքում մեզ առաջնորդում է եկեղեցիներ հիմնելու գործի տարբեր բաղադրիչները վերլուծելիս։ Սա ուսուցողական ձեռնարկ է ցանկացած հոգևոր սպասավորի համար, ով ցանկանում է եկեղեցի հիմնելը դարձնել իր կյանքի ու ծառայության տեսլականը:
  • Այս գիրքը կբժշկի դուստրերի ցավերը: Այս երկար սպասված գրքում կանանց մարտահրավեր է նետվում՝ թույլ տալու, որ Աստծու իմաստությունը նրանց օգնի հաղթահարել բազմաթիվ անհնարին իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են: Աստված կդիպչի ձեր կյանքին և կզորացնի ձեզ, մինչ դուք վայելում եք այս նոր հզոր գիրքը, որը հատկապես ուղղված է դուստրերին:
  • Դագ Հյուարդ-Միլզի այս նոր, դասական գրքում դիմակազերծվում է դիվային գործունեությունը։ Օգտագործելով գերգեսացի դիվահարի վկայությունը, նա ցույց է տալիս դևերի և չար ոգիների նկատմամբ հաղթանակի ուղին։
  • Հիսուս Քրիստոսը բացահայտում է այն ցնցող սկզբունքը, որը կառավարում է բարգավաճությունը և հարստությունը: «Ով որ ունի, նրան պիտի տրվի»։ Որքա՜ն անարդարացի է սա հնչում: Եվ այնուամենայնիվ, դա իրականությունն է, որին ականատես ենք լինում ամեն օր։ Այս գիրքը փորձում է բացատրել այս սակավ հասկացված սուրբ գրությունը: Դուք հիմնավոր պատկերացումներ ձեռք կբերեք բարգավաճման առեղծվածների մասին, երբ ուսումնասիրեք Դագ Հյուարդ-Միլզի այս նոր գիրքը։
  • Այս գիրքը գերագույն ուղեցույց է Հիսուս Քրիստոսի միջոցով փրկությունը հասկանալու համար: Այս դասական գրքում դուք կհասկանաք, թե Հիսուսը որքան է սիրում ձեզ, ինչպես կարող եք վերստին ծնվել, ինչպես կարող եք խուսափել դժոխք գնալուց, և ինչ է նշանակում լինել նոր արարած Քրիստոս Հիսուսով։ Այս գիրքը տվեք ցանկացած մեկին, և նա կհասկանա, թե ինչ է նշանակում փրկվել Հիսուս Քրիստոսի արյան միջոցով
  • Ինչպե՞ս աղոթեմ։ Ինչի՞ համար աղոթեմ։ Ինչո՞ւ է աղոթքն այդքան խորհրդավոր։ Ինչպե՞ս կարող եմ աղոթել երկար ժամանակ։ Մի՞թե Աստված արդեն չգիտի, թե ինչի կարիք ունեմ: Ի՞նչ կլինի, եթե չաղոթեմ: Իմ աղոթքներն իսկապես կլսվե՞ն»։ Բացահայտեք այս հարցերի պատասխանները, մինչ կարդում եք Դագ Հյուարդ-Միլզի այս գործնական և պատեհաժամ գիրքը:

Title

Go to Top