Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն և անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։ Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգևոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում և խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.daghewardmills.org։
-
Մեզնից շատերը չեն հասկանում, թե Աստվածաշնչի բարու և չարի իմացության ծառի պատմությունը որքանով է վերաբերում մեզ: Մենք կարծում ենք, որ դա ցավալի դեպք էր, որն ազդեց Ադամի ու Եվայի վրա, իսկ մենք խույս ենք տվել դրանից: Դուք իսկապե՞ս խույս եք տվել բարու և չարի իմացության ծառից։ Այս պարզ ու դյուրըմռնելի գրքում դուք կհասկանաք, որ բարու և չարի իմացության ծառը այսօր դեռևս գոյություն ունի: Դուք նաև կպարզեք, որ դա մեզ համար նույն գայթակղությունն է ներկայացնում, ինչպես որ Ադամի ու Եվայի համար: Կհայտնաբերեք նաև ճշմարտություններ, որոնք ձեզ կօգնեն նավարկել կյանքի ու ծառայության միջով օգտագործելով այս գրքում ձեռք բերած գիտելիքները:
-
Այս երևելի աշխատանքում Դագ Հյուարդ-Միլզն ուսումնասիրում է այսօրյա հոգևոր սպասավորության մեջ առկա իրական կյանքի իրավիճակներ: Նա արծարծում է գործնական հարցեր, ինչպիսիք են ֆինանսները, քաղաքականությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերվելը և հոգևոր սպասավորների փոխհարաբերությունները: Այս գիրքը ձեր կոչումը սկզբունքայնորեն իրագործելու ողջամիտ ուղեցույց է և պարտադիր է յուրաքանչյուր քրիստոնյա առաջնորդի համար: Խորհուրդ է տրվում աստվածաշնչյան դպրոցների և ընդհանրապես հոգևորականների համար:
-
«Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ՆԵՐԵՑԵ՛Ք, ՈՐՊԵՍԶԻ ՁԵՐ ՀԱՅՐՆ ԷԼ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ Է, ՆԵՐԻ ՁԵԶ ՁԵՐ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ» (Մարկ. 11.25)։ Այս խոսքերը ձեզ ստիպում են դողա՞լ։ Ուրեմն ձեր լուծումն այստեղ է: Այս շատ անհրաժեշտ գրքում կսովորեք հեշտությամբ ներել, որպեսզի դուք ևս վայելեք մեր երկնային Հոր ներողամտությունը: Թող այս գիրքը լինի ձեր ուղեկիցը, մինչև հասնեք այն կետին, երբ կկարողանաք հեշտությամբ և անկեղծորեն ներել:
-
Մինչ դուք անցնում եք կյանքի ճանապարհը, կհայտնաբերեք, որ անտեսանելի աշխարհը իրական աշխարհն է, իսկ այս ֆիզիկական աշխարհը դրսևորում է միայն որոշ բաներ անտեսանելի աշխարհից։ Ճիշտ այնպես, ինչպես դուք ունեք տեսանելի թշնամիներ, նույն կերպ ունեք նաև աներևույթ թշնամիներ: Կարո՞ղ եք պայքարել ձեր թշնամու դեմ՝ առանց ճանաչելու նրան, նրա ռազմավարությունները, ոճը և զենքերը։ Այս գիրքը կարևոր գործիք է ձեր կյանքի ճանապարհի համար։ Այս գրքում դուք կսովորեք, թե ովքեր են ձեր աներևույթ թշնամիները, նրանց գոյության արմատը, նրանց հատկանիշները և թե ինչպես հաղթել նրանց դեմ պայքարում։ Թող այս թանկարժեք գիրքը օգնի ձեզ հաղթահարե՛լ ձեր աներևույթ թշնամիներին։
-
Նոր քրիստոնյաների համար կարևոր է հասկանալ իրենց փրկության հիմունքները և սովորել իրենց նոր կյանքը ղեկավարող սկզբունքները: «Հիմնական փաստեր նորահավատների համար» գիրքը նախատեսված է այս կարիքը բավարարելու և նոր քրիստոնյաների համար հիմք ստեղծելու համար, որպեսզի նրանք հաղթականորեն ընթանան իրենց նորագյուտ հավատի մեջ։
-
Այս գիրքի վերնագիրն անմիջապես ստիպում է ձեզ մտածել երջանիկ երգող փոքր երեխաների մասին ... Դուք ամեն օր կարդո՞ւմ եք ձեր Աստվածաշունչը: Դուք ամեն օր աղոթո՞ւմ եք: Այս գիրքը կբացի ձեր աչքերը Աստվածաշունչ կոչվող զարմանահրաշ ու եզակի գրքի հանդեպ։ Նաև ձեզ համար կբացահայտի այն հրաշքները, որոնք ամեն օր պատահում են ձեզ, երբ ամեն օր կարդում եք Աստվածաշունչը և աղոթում: Թող ձեր Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը և ամենօրյա աղոթքը հաճելի լինեն ձեզ համար:
-
Գուցե լսել եք, որ լավ բան է Տիրոջը ծառայելը, բայց գուցե խորը չեք մտածել, թե որքան լավ բան է մեր Տեր Աստծուն ծառայելը: Դագ Հյուարդ-Միլզի այս առանձնահատուկ գրքում դուք կհասկանաք, թե ով է Աստծու ծառան, և ինչպես կարող եք ծառայել Տիրոջը: Թող որ գործնականում իմանաք տարբերությունը նրանց միջև, ովքեր ծառայում է Տիրոջը, և նրանց, ովքեր չեն ծառայում Նրան: Թող որ լինեք նրանց շարքերում, ովքեր ծառայո՛ւմ են Տիրոջը:
-
«Այս գրքում կգտնեք հարուստ տեղեկություններ մարդկային փոխհարաբերությունների հիմքերի և գործնական կողմերի մասին՝ նախաամուսնական, ամուսնական և նույնիսկ հետամուսնական ժամանակահատվածներում։ Գիրքը պարունակում է լավ հետազոտված և ապացուցված նյութ սեքսի անատոմիայի և ֆիզիոլոգիայի, մարդու վերարտադրության, հղիության և հետծննդաբերական ժամանակաշրջանի մասին: Բարդ տեղեկությունները պարզ ոճով փոխանցելու բժիշկ Դագ Հյուարդ-Միլզի ունակությունը գրքի առանձնահատկությունն է: Այդ երկուսը միասին այս գիրքը դարձնում են ամուսնության վերաբերյալ այսօր տպագրվող ամենահամապարփակ, դյուրօգտագործելի ձեռնարկը»։ Դեյվիդ Ասոմանի, մանկաբարձ-գինեկոլոգ «Եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզի գիրքը ամուսնության հարցերով խորհրդատվության վերաբերյալ իրեն հավասարը չունի։ Բժշկի նրա մասնագիտությունը հստակորեն արտացոլված է մանրամասն, բայց ինքնաբացատրող բժշկական տեսակետների մեջ, ինչն այս գիրքը եզակի է դարձնում»: Էդվին Մորգան Օգո, Գանայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոս
-
Վերջապես պատրաստ է հոգևոր հովիվների և նրանց կանանց համար գրված այս բացառիկ գիրքը։ Այս գիրքը չի վերաբերում ձեզ, եթե դուք հոգևոր հովիվ կամ հոգևոր հովվի կին չեք։ Եթե դուք համապատախան ընթերցող եք այս գիրքը կարդալու համար, թող Աստված տեր կենա ձեզ այս միտքը խթանող գրքում։ Այս էջերում վերհանվում են խորհրդավոր դերերը, որոնք խաղացել են կանայք հոգևոր հովիվների կյանքում։ Թող այս էջերը խորհուրդներ տան ձեզ և ձեզ առաջնորդեն օրհնության ուղիներում:
-
Մենք բոլորս անհամբեր սպասում ենք այն փառավոր կյանքին, որտեղ «ԱՅԼԵՎՍ ՆԶՈՎՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»։Պատճառն այն է, որ կյանքում մենք հանդիպում ենք ձախորդությունների, կրկնվող հալածանքների, ունայնության, դժբախտության և հուսախաբությունների։ Անեծքը լավագույնս նկարագրում է այս տարաբախտ փորձառությունները, որոնք կարծես ծառանում են մեր առջև։ Կարո՞ղ ենք խուսափել դրանցից։ Ելք կա՞։ Այս գիրքը ձեզ կօգնի հասկանալ անեծքները և իմանալ, թե ինչպես արժանանալ օրհնության։
-
Կյանքը կարող է մարտահրավերներ նետել ամեն մեկին։ Շատ անգամներ, ձեր ծանր բեռը հաղթահարելու համար, ձեզ իմաստություն է պետք։ Իմաստությունը Աստծու գաղտնիքն է, որը ձեզ կօգնի ձեր պայքարներից դուրս գալ որպես կենդանի հրաշք։ Աստված ձեզ սահմանել է փառքի համար։ Աստծու գաղտնիքը Աստծու թաքնախորհուրդ իմաստությունն է, որը սահմանված է ձեր փառքի և բարենորոգության համար։ Թո՛ղ այս գրքի հայտնությունները ամեն օր հաղթանակ բերեն ձեզ։ Թո՛ղ այս գիրքը ձեզ տա իմացություն՝ հաղթության հասնելու համար։