-
«Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ՆԵՐԵՑԵ՛Ք, ՈՐՊԵՍԶԻ ՁԵՐ ՀԱՅՐՆ ԷԼ, ՈՐ ԵՐԿՆՔՈՒՄ Է, ՆԵՐԻ ՁԵԶ ՁԵՐ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ» (Մարկ. 11.25)։ Այս խոսքերը ձեզ ստիպում են դողա՞լ։ Ուրեմն ձեր լուծումն այստեղ է: Այս շատ անհրաժեշտ գրքում կսովորեք հեշտությամբ ներել, որպեսզի դուք ևս վայելեք մեր երկնային Հոր ներողամտությունը: Թող այս գիրքը լինի ձեր ուղեկիցը, մինչև հասնեք այն կետին, երբ կկարողանաք հեշտությամբ և անկեղծորեն ներել:
-
Մենք բոլորս անհամբեր սպասում ենք այն փառավոր կյանքին, որտեղ «ԱՅԼԵՎՍ ՆԶՈՎՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»։Պատճառն այն է, որ կյանքում մենք հանդիպում ենք ձախորդությունների, կրկնվող հալածանքների, ունայնության, դժբախտության և հուսախաբությունների։ Անեծքը լավագույնս նկարագրում է այս տարաբախտ փորձառությունները, որոնք կարծես ծառանում են մեր առջև։ Կարո՞ղ ենք խուսափել դրանցից։ Ելք կա՞։ Այս գիրքը ձեզ կօգնի հասկանալ անեծքները և իմանալ, թե ինչպես արժանանալ օրհնության։
-
Հունարեն «ԼԱՅԿՈՍ» բառը նշանակում է «հմտություններ չունեցող»։ Պատմությունը մեզ կրկին ու կրկին սովորեցրել է, որ մեծամեծ գործեր են կատարվել այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր «հմտություններ չունեին»։ Դագ Հյուարդ-Միլզի այս երևելի գրքի միջոցով տեղեկացեք, թե ինչ է տեղի ունենում, երբ եկեղեցում չեն աշխատում չձեռնադրված մարդիկ, ինչպես կիսել բեռը չձեռնադրված մարդկանց հետ, և ինչու պետք է մենք պայքարենք՝ պաշտպանելու չձեռնադրված հոգևոր սպասավորությունը։
-
Գուցե լսել եք, որ լավ բան է Տիրոջը ծառայելը, բայց գուցե խորը չեք մտածել, թե որքան լավ բան է մեր Տեր Աստծուն ծառայելը: Դագ Հյուարդ-Միլզի այս առանձնահատուկ գրքում դուք կհասկանաք, թե ով է Աստծու ծառան, և ինչպես կարող եք ծառայել Տիրոջը: Թող որ գործնականում իմանաք տարբերությունը նրանց միջև, ովքեր ծառայում է Տիրոջը, և նրանց, ովքեր չեն ծառայում Նրան: Թող որ լինեք նրանց շարքերում, ովքեր ծառայո՛ւմ են Տիրոջը:
-
Գիտե՞ք արդյոք, որ երկրի վրա մարդու կյանքը պատերազմ է: Մենք պատերազմի մեջ ենք, անկախ այն բանից՝ ուզում ենք, թե` ոչ: Աստվածաշունչն ասում է, որ քո կյանքը պատերազմ է: Դու պետք է կռվես հանուն բարի հավատի և հաղթես այդ պատերազմում: Պատերազմելու արվեստի վերաբերյալ այս նոր գիրքը պետք է ընթերցեն բոլոր առաջնորդները:
-
Չկա ավելի կարևոր թեմա, քան Աստծու կամքի համաձայն ապրելը։ Ավետարանի սպասավորներին տարբերակող միակ բանը Աստծու ձայնը ճիշտ լսելու նրանց ունակությունն է։ Որքանո՞վ է կարևոր հետևել Սուրբ Հոգուն՝ Աստծու կամքը կատարելու համար։ Երբ դուք ապրեք Աստծու կամքի համաձայն, կծաղկեք ու կհասնեք այն ամենին, ինչ ցանկանում եք Աստծու համար։ Դագ Հյուարդ-Միլզի այս երևելի գործը մեծ ներգործություն կունենա ձեր կյանքի և հոգևոր սպասավորության վրա։
-
Մեզնից շատերը չեն հասկանում, թե Աստվածաշնչի բարու և չարի իմացության ծառի պատմությունը որքանով է վերաբերում մեզ: Մենք կարծում ենք, որ դա ցավալի դեպք էր, որն ազդեց Ադամի ու Եվայի վրա, իսկ մենք խույս ենք տվել դրանից: Դուք իսկապե՞ս խույս եք տվել բարու և չարի իմացության ծառից։ Այս պարզ ու դյուրըմռնելի գրքում դուք կհասկանաք, որ բարու և չարի իմացության ծառը այսօր դեռևս գոյություն ունի: Դուք նաև կպարզեք, որ դա մեզ համար նույն գայթակղությունն է ներկայացնում, ինչպես որ Ադամի ու Եվայի համար: Կհայտնաբերեք նաև ճշմարտություններ, որոնք ձեզ կօգնեն նավարկել կյանքի ու ծառայության միջով օգտագործելով այս գրքում ձեռք բերած գիտելիքները:
-
Կյանքը կարող է մարտահրավերներ նետել ամեն մեկին։ Շատ անգամներ, ձեր ծանր բեռը հաղթահարելու համար, ձեզ իմաստություն է պետք։ Իմաստությունը Աստծու գաղտնիքն է, որը ձեզ կօգնի ձեր պայքարներից դուրս գալ որպես կենդանի հրաշք։ Աստված ձեզ սահմանել է փառքի համար։ Աստծու գաղտնիքը Աստծու թաքնախորհուրդ իմաստությունն է, որը սահմանված է ձեր փառքի և բարենորոգության համար։ Թո՛ղ այս գրքի հայտնությունները ամեն օր հաղթանակ բերեն ձեզ։ Թո՛ղ այս գիրքը ձեզ տա իմացություն՝ հաղթության հասնելու համար։
-
Թեև հավատադարձությունը արտասովոր թեմա է, սակայն վերաբերում է քրիստոնյաների շրջանում շատ տարածված մի երևույթի։ Շատերն են ճանապարհ ընկնում, բայց ոչ բոլորն են դիմանում մինչև վերջ: Այս գրքում եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզը ահազանգ է հնչեցնում և շատ պարզ ու հզոր կերպով ցույց է տալիս, թե ինչու ամեն քրիստոնյա պետք է հասնի Երկինք
-
Թեև այս թեման Աստծու գլխավոր պահանջներից է, որ Նա ունի առաջնորդներից, սակայն դրա մասին շատ քիչ է գրվել։ Այս գրքում Դագ Հյուարդ-Միլզը ընդհանուր գծերով ներկայացնում է շատ կարևոր սկզբունքներ՝ եկեղեցիների կայունությունը մեծացնելու մտադրությամբ։ Այս գրքի բովանդակությունն այնքան պատեհ ու գործնական է, որ բազմաթիվ եկեղեցական առաջնորդների համար գիրքը դարձել է անփոխարինելի գործիք։
-
Աստծուն հետևելը հայտագործությունների մի ոգևորիչ ուղևորություն է։ Ուրիշներին հետևելը և նրանց ընդօրինակելը ուսումնառության հնագույն արվեստներ են, որոնք Հիսուս Քրիստոսն ընտրեց որպես ուսուցանելու Իր գլխավոր մեթոդ։ Ժամանակի քննությունը բռնած ուսուցման այս մեթոդից խուսափելու փոխարեն ժամանակն է հասկանալ հետևելու արվեստի գեղեցկությունը և խոնարհությունը։ Այս գրքում դուք կպարզեք, թե ում, ինչին և ինչպես հետևել հարկ եղած ձևով։ Դագ Հյուարդ-Միլզի այս փայլուն նոր գիրքը հետևելու արվեստին իր արժանի տեղն է հատկացնում մեր քրիստոնեական փորձառության մեջ։